Անկարան ուսումնասիրում է Բայդենի նախաձեռնության մասին հաղորդագրությունները․ ԶԼՄ

Իսրայելցի զինվորական
Դիվանագիտական աղբյուրն ասել է, որ Անկարան մշտապես հանդես է գալիս շրջափակումը ճեղքելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Թուրքական կողմն ուսումնասիրում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Գազային մարդասիրական օգնություն հասցնելու համար ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու նախաձեռնության մասին հաղորդագրությունները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ասել էր, որ Պենտագոնին հանձնարարում է ժամանակավոր նավահանգիստ կառուցել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ առանց այնտեղ ամերիկացի զինվորականների ներկայության:
«Մենք ուսումնասիրում ենք տեղեկությունը։ Թուրքական կողմը ռազմական բախումների առաջին օրվանից հանդես է գալիս շրջափակման ճեղքման օգտին` Գազայի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու համար», - ասել էգործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են 40-օրյա հրադադարի հասնելու «հիմնական կետերը». ԶԼՄ