Ադրբեջանի ՊՆ-ն և թուրքական BAYKAR –ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

BAYKAR ընկերությունը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական BAYKAR ընկերությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Փաստաթուղթը նախատեսում է անօդաչու տեխնիկայի համատեղ հետազոտություն, կատարելագործում և արտադրություն:
Թուրքիան մտադրության ունի մինչև 2025 թ-ն Ուկրաինայում «Բայրաքթարի» արտադրություն սկսել
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Հիշեցնենք` Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվորեն կիրառում էր թուրքական անօդաչու թռչող սարքեր։ Բաքուն պատերազմից հետո էլ շարունակում է թուրքական սպառազինություն գնել։