Բրիտանացի գրող Ջոան Կ. Ռոուլինգ
Մեր ժամանակների ամենաընթերցվող գրողը, Հարի Փոթերի ստեղծողը
Կատրին Շվիցեր
Առաջին կինը, որը պաշտոնապես մասնակցել է Բոստոնի «տղամարդկանց» մարաթոնին
Դերասանուհի Հեդի Լամար (Հեդվիգ Եվա Մարիա Քիսլեր)
Լամարը 1942 թվականին արտոնագիր է ստացել «Գաղտնի հաղորդակցության համակարգի» մշակման համար, որն այսօր օգտագործվում է Wi-Fi, GSM, GPS, Bluetooth տեխնոլոգիաներում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչեր
Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը։ Նրա պաշտոնավարումն ամենաերկարն է դարձել 20-րդ դարում՝ 11 տարի
Կոկո Շանել
Նա առանցքային ազդեցություն ունեցավ 20-րդ դարում նորաձևությունը որպես կենտրոնական ֆենոմեն ճանաչելու վրա
Մարմնամարզիկ Նադյա Կոմանեչի
Մարզուհին իր կարիերայի ընթացքում նվաճել է չորս օլիմպիական ոսկե մեդալ
Ալպինիստ Ջունկո Տաբեյ
Նա դարձել է առաջին կինը, որը հասել է Էվերեստի գագաթ
Գրող Բերտա Ֆոն Զուտներ
Նրա խնդրանքով Նոբելը Խաղաղության մրցանակ ստեղծեց: Նա դարձել է առաջին կինը, որը ստացել է այն «Կորչի զենքը» գրքի համար
Տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովա
Նա աշխարհի առաջին կին տիեզերագնացն է
Ֆիզիկոս և քիմիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրի
Պատմության մեջ առաջին կին Նոբելյան մրցանակակիրը: Միակ կինը, որն երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիկայի և քիմիայի գծով