Վերին Լարս տանող ճանապարհն արդեն բաց է բեռնատարների համար

Բեռնատարներ
Ճանապարհը փակվել էր երեկ` մարտի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհը բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր երեկ` մարտի 6-ին։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: