Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է նախագահ Ռայիսիի հետ

Սուրեն Պապիկյանի հանդիպումը Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Իրան կատարած այցի ընթացքում ՊՆ ղեկավարը Իրանի նախագահի հետ մի շարք հարցեր է քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
В рамках официального визита в Исламскую Республику Иран министр обороны Сурен Папикян встретился с президентом ИРИ Эбрагимом Раиси (7 марта 2024). Тегеран
Սուրեն Պապիկյանի հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Պապիկյանն ԻԻՀ–ում է պաշտոնական այցով։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
В рамках официального визита в Исламскую Республику Иран министр обороны Сурен Папикян встретился с президентом ИРИ Эбрагимом Раиси (7 марта 2024). Тегеран
Սուրեն Պապիկյանի հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել մարտի 6-ին։ Նա այնտեղ հանդիպել է նաև ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի, ապա Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ–մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։