Սիսիանի համայնքապետարանը հերքել է փոխքաղաքապետին ձերբակալելու մասին լուրը

Տարածված տեղեկության համաձայն` նա, իբր, կասկածվում է վառելիքի հափշտակման և ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին չեն ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է Սիսիանի համայնքապետարանը։
Ավելի վաղ ArmLur.am–ը հայտնել էր, որ Հովհաննիսյանին ԱԱԾ–ն ձերբակալել է։
«Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե իբրև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ-ն»,– ասված է հաղորդագրությունում։
Կայքի տեղեկություններով` նա, իբր, կասկածվում է վառելիքի հափշտակման և ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։