ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայությունում ստացվել է մարտի 7-ին, ժամը 18։10-ին։
«Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջներրը մարել են այն: Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի»,– գրում է կայքը:
Դեպքի փաստով ՔԿ–ում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը: