ՀՕՊ-ն անցած գիշեր 6 ԱԹՍ է որսացել և ոչնչացրել․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական ԶՈւ-ն պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր Կուրսկի շրջանում որսացել են ուկրաինական անօդաչու թռչող սարք և ոչնչացրել ևս մի քանիսը Բրյանսկի և Տուլայի շրջաններում։ Տեղեկությունն հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքը «բռնվել է» Կուրսկի մարզի տարածքում, հինգ ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի (3 ԱԹՍ) և Տուլայի (2 ԱԹՍ) մարզերի տարածքներում»:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանություն, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։