ՀՀ իշխանությունը ևս 270 հազար դոլար կհատկացնի Շուռնուխի տների համար

Շուռնուխ
13 տան շինարարությունը սկսվել է 2021 թվականին, բայց մինչև օրս չի ավարտվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը 108,5 մլն դրամ (շուրջ 270 հազար դոլար) կհատկացնի սահմանամերձ Շուռնուխ գյուղում (Սյունիքի մարզ) կառուցվող տների համար: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Շուռնուխի նոր թաղամասը դեռ պատրաստ չէ. իշխանությունը նորից տապալել է հանձնման ժամկետները
ՀՀ կառավարությունը 2021 թվականի ապրիլին որոշում ընդունեց Շուռնուխի բնակիչների համար կառուցել 13 նոր տուն և այդ նպատակով հատկացնել մոտ 1 մլրդ 190 մլն դրամ։
Նախորդ տարի նախահաշիվը 17,8 մլն դրամով (մոտ 44 հազար դոլար) թերակատարվել է։
Կառավարության գնահատմամբ՝ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կազմվել է 108,5 մլն դրամի լրացուցիչ նախահաշիվ:
Այսպիսով, այդ 13 տների համար ընդհանուր առմամբ կհատկացվի մոտ 1,3 մլրդ (3,2 մլն դոլար)։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։
2023 թվականի դեկտեմբերին քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների և անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով և էլեկտրականությամբ։