ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը փոխվել է

Նոր օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակում է երկրի վարչապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Հայաստանում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր հայկական կառավարության նիստում։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու մասին» N 162 որոշման 1-ին կետում «դեկտեմբերի 20-ին» բառերը փոխարինել «հունվարի 8-ին» բառերով»,- նշված է կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ դեկտեմբերի 20-ը ոչ պաշտոնապես նշվում էր որպես Չեկիստի օր։
2024 թվականի հունվարի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակում է ոչ թե նախագահը, այլ երկրի վարչապետը։