ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանը մոտ ապագայում Կիպրոսում դիվանագիտական ծառայություն կբացի։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում։
«Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա անենք այս տարի»,–ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` դիվանագիտական ներկայությունը կկարողանա խրախուսել և նպաստել Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
Միրզոյանն ընդգծեց, որ այժմ Կիպրոսի հետ հարաբերությունները հիմնված են եղբայրության, փոխըմբռնման և պատմության վրա։ ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի իր գործընկերոջը շնորհակալություն հայտնեց դժվարին օրերին Հայաստանին օգնելու, ԼՂ փախստականներին աջակցելու և 30 արցախցու բուժումը Կիպրոսում ապահովելու համար։