ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ղազախստանցիները կրում են օտարերկրյա քաղաքական գործիչների անուններ. հետխորհրդային հանրապետության քաղաքացիների թվում կա մեկ Պուտին, Թրամփ և ութ Բայդեն: Տեղեկությունը հայտնում է ranking.kz-ն։
«Քաղաքական անհատականությունները ավանդաբար ոգեշնչում են ծնողներին իրենց երեխաների անունները դնելու հարցում: Այսպես, հանրապետությունում ապրում է մեկ մարդ՝ Պուտին անունով, մեկը՝ Թրամփ, ութ քաղաքացի՝ Բայդեն անունով և Ղազախստանի նախագահի տասներկու անվանակից՝ Կասիմ-Ժոմարտով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ղազախստանում ապրում են բազմաթիվ մարդիկ, որոնց անունները համընկնում են քաղաքների անունների հետ. 24 մարդ կրում է Աստանա, 20-ը՝ Ալմաթի, 27-ը՝ Սեմեյ (նախկին Սեմիպալատինսկ) անունները: