Երիտասարդության համաշխարհային փառատոնում սադրանքների փորձեր են եղել․ Կիրիենկո

Կիրիենկոն շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ Երիտասարդության համաշխարհային փառատոնում եղել են շանտաժի, սադրանքների և սպառնալիքների փորձեր, սակայն իրավապահ մարմինները շատ պրոֆեսիոնալ են աշխատել:
«Մենք, իհարկե, ֆիքսեցինք հարձակման գիծը, և շատ արագ պարզ դարձավ, որ այդ հարձակումը գալիս է Ուկրաինայից, բայց նրանք վախեցած էին նման ներկայացուցչությունից, ոչ մի պատվիրակության կանգնեցնել չհաջողվեց՝ չնայած շանտաժի և սպառնալիքների փորձերին։ Ի դեպ, պատվիրակությունների ղեկավարները մեզ ասում էին, որ իրենք ստացել են և՛ հեռախոսազանգեր, և՛ հաղորդագրություններ փոստին, և՛ մեսենջերներին՝ սպառնալիքներով, և ահաբեկչությունների սպառնալիքներով, և հետևանքների սպառնալիքներով, այսինքն՝ պատվիրակությաններին կանգնեցնելու փորձ եղել է։ Բայց դրանից ոչ մեկը չստացվեց»,-ասել է Կիրիենկոն Երիտասարդության համաշխարհային փառատոնի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին։
«Չեբուրաշեաների գողությունը միակ իրավախախտումն է, որը մեզ մոտ կրկնվել է»,- նշել է Կիրիենկոն:
Երիտասարդության համաշխարհային փառատոնն անցկացվել է մարտի 1-7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Փառատոնի կազմակերպիչն էր Ռոսմոլոդեժը։