ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով` նա կասկածվում է վառելիքի հափշտակման և ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։