Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԳՇ պետը ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն ու Մոհամմադ Բաղերին
Պապիկյանն ավելի վաղ հանդիպել էր Իրանի պաշտպանության նախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
Պապիկյան–Բաղերի հանդիպումը կայացել է Պապիկյանի` Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել այսօր։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Ըստ ՊՆ–ի` նրանք մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։