ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Ռուսաստանում կարող են նոր երիտասարդական փառատոներ կազմակերպել, ինչպիսին 2024 թվականի Երիտասարդության համաշխարհային փառատոնն է: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե հաջողվի, ապագայում նույնպես նման մի բան կկազմակերպենք։ Մեզ համար սա առաջին նման փորձարկումը չէ, առաջին փորձը չէ, հուսով եմ՝ վերջինը չէ»,-ասել է Պուտինը՝ շփվելով Ռուսաստանում սովորող արտասահմանցի ուսանողների հետ։
Երիտասարդության համաշխարհային փառատոնն անցկացվում է մարտի 1-7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Փառատոնի կազմակերպիչը «Ռոսմոլոդյոժ»–ն է։
ՌԻԱ Նովոստին Երիտասարդության համաշխարհային փառատոն-2024-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է: