ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ իշխանություններն այս պահին իրականացնում են դիվերսիֆիկացիայի քաղաքականություն։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Օրինակ` ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ–ից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր։ Սա նշանակում է, որ ՀՀ–ն և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումներով գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղեր` Ասիայում, Հնդկաստանում»,– նշեց նա։
Գրիգորյանն ասաց նաև, որ, օրինակ, ԱՄԷ հետ առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարին հասել 16 %–ի, մինչդեռ 2023 թ–ն եղել է ընդամենը 4 %։
Նա ընդգծեց, որ ՀՀ–ն փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների` Ադրբեջանի, Թուրքիայի հետ։