ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության մի խումբ ծառայողներ բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով կեղծ արձանագրություններ են կազմել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ պարեկները կեղծ արձանագրություններ են կազմել 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս։
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։