Երևանի Հալաբյան փողոցում մեքենան գլխիվայր շրջվել է․ 24-ամյա երիտասարդը մահացել է

26-ամյա տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Երևանի Հալաբյան փողոցում այսօր վթար է եղել. կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ավտովթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 02:20-ին։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ ավտովթարը տեղի է ունեցել Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց տանող հատվածում։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։
Վթար Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Տուժածներ 24-ամյա Վ. Ք.-ն և 26-ամյա Ս. Չ.-ն հոսպիտալացվել են։
Բժշկական կենտրոնումարձանագրվել է Վ․ Ք.-ի մահը:
Ս․ Չ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։