«Դա ակնհայտ փաստ է». Պուտինն ԱՄՆ-ն գերտերություն է անվանել, բայց և նշել բացթողումները

Վլադիմիր Պուտին
Համաշխարհային ասպարեզում իր մենաշնորհը պահպանելու ամերիկյան ձգտումը պետությունների մեծամասնության դժգոհությանն է բախվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցների առջև, ԱՄՆ-ն գերտերություն է անվանել, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ այդ երկրի էլիտաները չեն հաղթահարել պատասխանատվության նման բեռը։
Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մեծ և իր ձևով բացառիկ երկիր է, որը համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում իր ժողովրդի տաղանդի շնորհիվ հասել է գերտերության կարգավիճակի:
«Դա ակնհայտ փաստ է»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի խոսքով, համաշխարհային ասպարեզում իր մենաշնորհը պահպանելու ամերիկյան ձգտումն արժանանում է պետությունների մեծ մասի, այդ թվում՝ դաշնակիցների դժգոհությանը։
Վաշինգտոնում որոշեցին, որ միջազգային հարաբերությունների նախկին համակարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, իրենց այլևս պետք չէ և իրենց չի բավարարում, քանի որ աշխարհում հավասարակշռությունը փոխվել է։ ՌԴ ղեկավարի կարծիքով՝ ԱՄՆ-ն ինքն է բաց թողել «ջինին շշից» ՝ գործելով առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության Իրաքում, Սիրիայում, նախկին Հարավսլավիայում:
Պուտինը նշել է` աշխարհի շատ երկրներ և նրանց դաշնակիցները դա դժգոհությամբ են ընդունում, սակայն հաճախ նախընտրում են իրենց կարծիքը բացեիբաց չարտահայտել ԱՄՆ-ից տնտեսական և մեդիակախվածության պատճառով, ինչն աստիճանաբար հանգեցնում է գոյություն ունեցող աշխարհակարգի դեմ դիմադրության աճի:
«Ամրապնդելով իրենց այս մենաշնորհը՝ նրանք (ԱՄՆ-ն-խմբ.) շատ արագ բախվեցին այն բանին, որ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությանը դա այնքան էլ դուր չի գալիս» - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։
Երիտասարդության համաշխարհային փառատոնն անցկացվում է մարտի 1-7-ը «Սիրիուս» դաշնային տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Փառատոնի կազմակերպիչը «Ռոսմոլոդյոժ»–ն է։
ՌԻԱ Նովոստին Երիտասարդության համաշխարհային փառատոն-2024-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
Պուտինը Սոչի մեկնած օտարերկրացի ուսանողներին խորհուրդ է տվել ավելի տաք հագնվել