Ադրբեջանցի դիվանագետները վերադառնում են Իրան

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը դադարեցվել էր 2023 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հարցը քննարկվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման ժամանակ՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում:
Ադրբեջանցի 4 դիվանագետներ Իրանում անցանկալի անձ են հայտարարվել
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո։
Հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին: Զինված հարձակում գործած տղամարդը մահապատժի էր դատապարտվել։