ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Վանաձոր» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան։ Տեղեկությունը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Փոքրիկը ծնվել է 2.800 գրամ քաշով ու 48 սմ հասակով»,– ասված է հաղորդագրությունում։
Փոքրիկ Էդմոնը 7 քույր և 4 եղբայր ունի: