ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի կառավարության ղեկավարը բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:
Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին ՝ Միշուստինը հայտարարել է, որ ռուսական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ: