Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 13:30, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 13:30, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 14:00-ին:
Հանդիպման արդյունքներով ժամը 15:00-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: