Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։