Հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին

Հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։
Президент Ваагн Хачатурян и министр обороны Сурен Папикян на торжественном мероприятии, посвященном 65-летию со дня рождения национального героя Армении Вазгена Саркисяна (5 марта 2024). Еревaн
Հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ.–ի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: 1990-1992թթ.–ին եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Վազգեն Սարգսյանը ՀՀ առաջին պաշտպանության նախարարն էր 1992թ-1993թթ.–ին։ 1993-1995թթ.–ին` ՀՀ պետնախարար: 1995թ-1999թ–ին նա կրկին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: 1999թ.–ի հունիսի 11-ից Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր:
Սպանվել է 1999թ.–ի հոկտեմբերի 27-ին`խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։
Почетный караул с флагом Армении на торжественном мероприятии, посвященном 65-летию со дня рождения национального героя Армении Вазгена Саркисяна (5 марта 2024). Еревaн
Հանդիսավոր միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին