ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» տեխնիկական խնդիրներ կան, դեռ հայտնի չէ, թե դրանք ինչից են առաջացել։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բոլորին վռնդում են պրոֆիլից և ոչ միայն Հայաստանում... Մի խոսքով, դա ձեզանից չէ, «Ֆեյսբուքում» ինչ-որ բան է կատարվում։ Մի խոսքով, հանգստացեք, քանի դեռ չենք հասկանում»,- գրել է նա:
Նշենք, որ արդեն մեկ ժամ է, ինչ հնարավոր չէ մուտք գործել «Ֆեյսբուքի» կամ «Ինստագրամի» օգտահաշիվ, անհասանելի է նաև «Մեսենջեր» հավելվածը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ նման խոշոր համակարգային խափանում տեղի է ունեցել 2021 թվականին, երբ «ֆեյսբուքը», «Ինստագրամն» ու «Վոթսափը» գրեթե 6 ժամ հասանելի չէին։