ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանի Թամանյան փողոցում գործող «Պեկին» ռեստորանի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
Կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
«Սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ, խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես, աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում»,– ասված է հաղորդագրությունում։
«Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
«Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում