Բելգորոդի Նովայա Տավոլժանկա գյուղում կամիկաձե ԱԹՍ–ն հարձակվել է բեռնատարի վրա

Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ուկրաինական կամիկաձե ԱԹՍ–ն Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում հարձակվել է խաղաղ բնակիչներով բեռնատարի վրա։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նովայա Տավոլժանկա գյուղում Ուկրաինայի ԶՈւ-ն կամիկաձե դրոնի օգնությամբ հարձակվել է բեռնատար մեքենայի վրա, որով երթևեկում էին խաղաղ բնակիչները։ Փառք Աստծո, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, բեկորները ծակել են մեքենան», - գրել է նա։
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ Վալույսկի քաղաքային օկրուգի Նովոպետրովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ–ից պայթուցիկ սարք է նետվել մարդատար ավտոմեքենայի վրա: Պայթյունի հետևանքով մեքենան վնասվել է, տուժածներ չկան:
Ուկրաինայի ԶՈւ–ի հրթիռակոծության հետևանքով Բելգորոդում 6 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել