ԱԺ աշխատակազմի կանայք ու կին պատգամավորները կպարգևատրվեն. որքա՞ն հավելավճար են ստանալու

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի կին պատգամավորները և աշխատակազմի կանայք կպարգևատրվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նման կարգադրություն է ստորագրել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգևատրել 70 հազար դրամի չափով»,– ասված է հաղորդագրությունում։
Պարգևատրումն արվելու է կանանց տոնի առթիվ։
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմին