Աղձքի մոտակայքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ նմանատիպ աշխատանքները կատարվելու են Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի կառուցման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի հնագիտական վայրը շրջացնող ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված պայթեցման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 6-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Հիմնադրամից բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։