ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Կասպից ծովում գտնվող «Շահդենիզ» գազակոնդենսատային հանքավայրից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2024 թվականի սկզբից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել են գրեթե 7 անգամ:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հունվար-փետրվար ամիսներին եկամուտները կազմել են 78,5 մլն դոլար: Դա 456,26 մլն-ով կամ 6,82 անգամ պակաս է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում:
«Շահդենիզ» հանքավայրից արդյունահանման բաժնային բաշխման մասին պայմանագիրը ստորագրվել և վավերացվել է 1996 թվականին։
Նախագծին մասնակցում են BP (օպերատոր՝ 28,8%), AzSD (10%), SGC Upstream (6,7%), Petronas (15,5%), Lukoil (10%), NICO (10%) և TPAO (19%) ընկերությունները: