ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում պատասխան խաղի համար, X սոցիալական ցանցում հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական էջը:
Հանդիպումը տեղի կունենա Սան Սեբաստիայում երեքշաբթի, մարտի 5-ին: Հայտացուցակում, որում ընդգրկվել են բասկյան թիմի 24 ֆուտբոլիստ, Զախարյանի բացակայության պատճառները չեն հստակեցվում:
Առաջին խաղում, որը տեղի է ունեցել Փարիզում փետրվարի 14-ին և ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի, Զախարյանը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին: Շաբաթ օրը Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում (2:3) Զախարյանը դուրս է եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 61-րդ րոպեին: