Սամարայի մոտ գնացքների երթևեկությունը դադարեցվել է. հնարավոր պատճառը պայթյունն է

Ըստ տեղեկությունների` միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Սամարայի շրջանի Զվեզդա-Չապաևսկ հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է, քանի որ կողմնակի անձինք միջամտել են երկաթուղային տրանսպորտի աշխատանքին։ Տեղեկությունը հայտնել է Կույբիշևի երկաթուղու մամուլի ծառայությունը։
«2024 թվականի մարտի 4-ին կողմնակի անձանց անօրինական միջամտության պատճառով Կույբիշևի երկաթուղու Զվեզդա-Չապաևսկ (Սամարայի մարզ) հատվածում խափանվել է գնացքների երթևեկությունը։ Այժմ տվյալ հատվածում երթևեկությունը դադարեցված է։ Տուժածներ չկան», - նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, Սամարայի շրջանում գնացքների երթևեկության դադարեցման պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է այն, որ պայթեցրել են գետի վրայով անցնող կամրջի հենասյունը։
Ֆրանսիայում հրապարակվել է Ուկրաինայի համար նախատեսված 2 տարվա ռազմական օգնության ցանկը