ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Այս մասին որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել` նշելով, որ վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և տեսլականների տարբերություններն անհնարին են դարձրել իր հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1–ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Մարուքյանն այս պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մարտի 14-ին։