ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մոսկովյան այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում: Նա այդ մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ։
«Ես ակնկալում եմ, որ Ռուսաստանը պաշտոնական հայտարարություն կանի այդ մասին... Քանի դեռ Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել, ես ինքս չպետք է անեմ դա։ Բայց այդ մտադրությունը կա», - ասել է Գրոսին լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հաստատել, որ կհանդիպի Պուտինի հետ ռուսաստանյան այցի ընթացքում ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրոսին մտադիր է մարտի սկզբին Ռուսաստան մեկնել բարձր մակարդակի խորհրդակցություններ անցկացնելու համար: