Հայիթիի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, պարետային ժամ է սահմանվել

Միջոցառումները վերաբերում են Հայիթիի ամբողջ Արևմտյան դեպարտամենտին, որտեղ գտնվում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայիթիի կառավարությունը երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում արտակարգ դրություն է հայտարարել և պարետային ժամ է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
«Հայիթիի կառավարությունը կիրակի արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև պարետային ժամ է սահմանել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում», - գրում է գործակալությունը:
Նշվում է, որ միջոցառումները վերաբերում են Հայիթիի ամբողջ Արևմտյան դեպարտամենտին, որտեղ գտնվում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, և գործելու են 72 ժամ:
Փետրվարի 29-ին Պորտ-օ-Պրենսում անկարգություններ են սկսվել։ Դրանց պատճառը վարչապետ Արիել Հենրիի հայտարարությունն է՝ 2025 թվականից ոչ ուշ ընտրություններ անցկացնելու մասին, նշում են տեղական ԶԼՄ-ները։ Խմբավորումները ցանկանում են հեռացնել նրան իշխանությունից։
Հայիթին սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում, որը սրվել է 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո։ Այդ ժամանակվանից ուժեղացել է ավազակախմբերի ազդեցությունը, որոնք զբաղվում են շորթմամբ, փրկագին ստանալու համար առևանգումներով և վերահսկում են երկրի ամբողջական շրջաններ, ներառյալ վառելիքի տերմինալները: