«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի պետն ազատվել է պաշտոնից

Լաերտ Գրիգորյանը տարբեր ժամանակներում եղել է «Վարդաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ–ների պետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդարադատության նախարարի հրամանով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 4–ին Գրիգորյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Լաերտ Գրիգորյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի 2024 թ. հունվարի 25–ի հրամանով:
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել Արթուր Գասպարյանին
Ավելի վաղ` 2022 թ. մարտի 29–ին, նա նշանակվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2022–ի տարեվերջին` նոյեմբերի 1–ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել։ Մինչ այդ եղել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։