ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն 2023 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 698 256 բաժանորդի մոտ իրականացրել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
«Ընկերության փականագործները 215 301 բաժանորդի գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են 361 775 խախտում (թերություն)։ Դրանցից 211 253-ը վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին (120 805 բաժանորդի մոտ)»,– ասված է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ 56 077 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 8 525 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է 976 լրացուցիչ արտապլանային սպասարկում:
Ընկերությունը հիշեցրել է, որ գազասպառման համակարգերի սպասարկումն իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամ՝ մեկանգամ` հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ), երկրորդ անգամ` ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկածժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):