Առայժմ նախատեսված չէ ժամանակացույցով․ Պեսկովը՝ Պուտին–Փաշինյան հնարավոր շփման մասին

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը կարող է բավական արագ կազմակերպվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս չկան: Լրագրողներին այս մասին է ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկա պահին բարձր մակարդակով ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել», - նշել է Պեսկովը։
Հայաստանի պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են հակառուսական արտահայտություններ թույլ տալիս՝ Մոսկվային մեղադրելով դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, այլև այդ կազմակերպությունը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար։
Նա հավելել էր, որ այժմ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։ Դրան հաջորդել էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Ռուսաստանը ցանկանում էր «օղակ գցել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վզին» և պայմանավորվել է Թուրքիայի հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև ասել էր, որ ՀՀ–ն պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու։
Ի՞նչ կտա Հայաստանին իշխանության հակառուսական հռետորաբանությունը. փորձագետի դիտարկումը