ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՊՀ-ից շուրջ 200 դիտորդ կաշխատի Ռուսաստանի նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովը։
Նեմատովը նշել է, որ առաքելության կազմում կընդգրկվեն ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների խիստ փորձառու անդամներ`բազմիցս մասնակցած նախագահական, խորհրդարանական ընտրություններին, դիվանագետներ, միջխորհրդարանական վեհաժողովի անդամներ:
ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: