Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանական բանակի սաղավարտ
Դեպքը տեղի է ունեցել Շամքորի շրջանում, զինծառայողն ինքնասպանություն է գործել հրազենով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ զինծառայող Մուսա Էխտիրամ օղլու Էյվազլիի ինքնասպանության մասին հայտնել է Շամքորի զինվորական դատախազությունը։
Տարածած հաղորդագրության մեջ հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել հրազենի գործադրմամբ։