18 տարի հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Բավրայի անցակետում

Ձեռնաշղթա
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստան–Վրաստան պետական սահմանին հայտնաբերվել է անձի առևանգման համար 2006 թ.–ից հետախուզման մեջ գտնվող մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«40-ամյա Վազգեն Չ.-ն 2006 թ. սեպտեմբերի 7-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առևանգման մեղադրանքով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տղամարդը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Արթիկի երկու բնակչից 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակած անձանցից երկուսը կալանավորվել են