ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել. ի՞նչ է հայտնի այս պահին

ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել
Կարաբուլակ բնակավայրում ուժայինները ոչնչացրել են գրոհայինների մի խմբի, որոնք թաքնվում էին շենքերից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ հատուկջոկատայինները Ինգուշեթիայի Կարաբուլակ բնակավայրում ավարտին են հասցրել հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, որտեղ «Իսլամական պետության» գրոհայիններն էին թաքնվել։
ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել
Հակաահաբեկչական գործողության ռեժիմը երեկվանից էր մտցվել քաղաքում` երեկոյան ժամերից սկսած։ Փոխհրաձգությունը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Գործողության ընթացքում ոչնչացվել է 5 զինյալ, ներկայում մաքրման աշխատանքներ են ընթանում։
Ուժայինների տվյալներով` 6 ահաբեկիչ է եղել, որոնցից 2-ն ավելի վաղ որոնվում էին ՆԳՆ ծառայողների սպանության համար։
ՌԴ հատուկջոկատայիններն Ինգուշեթիայում գրոհայինների են ոչնչացրել
Գրոհայինները պլանավորում էին ռեզոնանսային ահաբեկչություններ իրականացնել։ Նրանց ձերբակալման պահին փոխհրաձգություն է սկսվել, սակայն ուժայինների շրջանում զոհեր չկան։ Իշխանությունները հերքել են նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունը։