Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է Բունդեսվերի սպաների խոսակցության հրապարակված ձայնագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղեր ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են, Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի:
«Ոչ ոք չգիտի՝ տեղյակ են արդյոք քաղաքական ղեկավարությունը և անձամբ կանցլերը։ Բայց նույնիսկ եթե տեղյակ չէ և նման բան չի հանձնարարել, պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ զինվորականները կարողանում են քաղաքացիական ղեկավարների փոխարեն որոշումներ կայացնել պատերազմներ սկսելու կամ դրանք խթանելու մասին։ «Հերր (ռայխս) կանցլեր, Ուկրաինայում հրթիռ է խոցվել։ Իր տեսակով և հետագծով այն թռչում էր Բեռլին»։ Ի՞նչ կպատասխանի Շոլցը: Պարզից էլ պարզ է»,-գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռներ և տանկեր խաղեր ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են:
«Գերմանիան Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում», - եզրափակել է Մեդվեդևը:
Մարտի 1-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ գերմանական Բունդեսվերի բարձրաստիճան սպաները քննարկում են, թե «ինչպես են ռմբակոծելու Ղրիմի կամուրջը»:
Նրա խոսքով՝ ձայնագրության մեջ Բունդեսվերի սպաները հիշատակում են նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինվորականներին՝ «քննարկելով, որ նրանք վաղուց են ուղղակիորեն մասնակցում հակամարտությանը»: Ավելի ուշ նույն օրը Սիմոնյանը հրապարակել է զրույցի տեքստը, իսկ հետո՝ ձայնագրությունը։ Դատելով դրանցից՝ զրույցին մասնակցել են Բունդեսվերի չորս բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավարը, նրանք քննարկել են Taurus հրթիռների հնարավոր ուղարկումն Ուկրաինա և ուկրաինացիների հարձակումը Ղրիմի կամրջի վրա։ Ի թիվս այլ բաների, զինվորականները ձայնագրության մեջ քննարկում են, թե ինչպես կարելի է Taurus հրթիռներ տեղադրել և ուկրաինացի զինվորականներին վարժեցնել Ղրիմի կամրջի վրա հրթիռներ արձակել այնպես, որ չանցնեն «կարմիր գիծը» և չդառնան Ուկրաինայում հակամարտության ակնհայտ մասնակիցներ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ղրիմի կամրջի վրա հնարավոր հարվածների մասին ԳԴՀ սպաների կողմից հրապարակված զրույցի կապակցությամբ հայտարարել է, որ ռուսական կողմը Գերմանիայից բացատրություններ է պահանջում: