ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ադրբեջանը կրկին Հայաստանին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց հրաժարվելու մեջ։
Երկրի արտգործնախարարության X-ի էջում նշվում է, որ ականները, որոնք իբրև թե Հայաստանն է տեղադրել, շարունակում են լուրջ խնդիրներ ծնել։
«Այսօր պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա խաղաղ բնակիչ... Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է հստակ քարտեզներ տրամադրել»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանին ականապատ տարածքների 8 նոր քարտեզ է փոխանցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 3-ին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից օկուպացրած Ակնայում (Աղդամ) ականի վրա 29-ամյա հովիվ է պայթել, որի 2 ոտքն էլ ամպուտացվել է։