Ադրբեջանցի հովիվն Աղդամում պայթել է ականի վրա. նրա ոտքերն ամպուտացրել են

Ական. Արխիվային լուսանկար
Վիրավորում ստացած ադրբեջանցին 29-ամյա Բախտիյար Ահմեդովն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ադրբեջանցի հովիվն այսօր օկուպացված Ակնայում (Աղդամ) պայթել է հակահետևակային ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ 29-ամյա Բախտիյար Ահմեդովը երկու ոտքից է վիրավորվել։ Նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ստորին վերջույթներն ամպուտացվել են։