ՔՊ–ն ժողովրդավարության դպրոց է բացել

Դպրեցի բացմանը ներկա են եղել բազմաթիվ պաշտոնյաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 2-ին, կայացել է ժողովրդավարության դպրոցի բացումը։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դպրոցի բացմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք են հղել դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։