Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությում ՀՀ–ն ներկայացնող զույգը դուրս մնաց եզրափակիչից

Դոբրոսեդովան և Պելեգրինին առաջ են անցել Վրաստանի, Ֆինլանդիայի և Թուրքիայի զույգերից, սակայն պարտվել են Չեխիայի և Լեհաստանիմասնակիցներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Թայբեյում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնության սպորտային պարերի մրցույթում Հայաստանը ներկայացնող Քրիստինա Դոբրոսեդովա և Ալեսանդրո Պելեգրինի զույգը զրկվեց եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Կարճ ծրագրի արդյունքներով զույգը զբաղեցրեց 21-րդ տեղը։ Առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած զույգերը դուրս եկան եզրափակիչ (ազատ ծրագրով)։ Դոբրոսեդովան և Պելեգրինին առաջ են անցել Վրաստանը, Ֆինլանդիան և Թուրքիան ներկայացնող զույգերից, սակայն զիջել են Չեխիայի և Լեհաստանի ներկայացուցիչներին։
Նշենք, որ շատ երկրների պարային զույգերում մասնակիցներից մեկ կամ երկուսը Ռուսաստանից կամ հետխորհրդային երկրներից էին։ Բացառություն չէին ԱՄՆ–ն ներկայացնող Լեա Նեսեթը և Արտեմ Մարկելովը, Իսրայելը ներկայացնող Էլիզաբեթ Տկաչենկոն և Ալեքսեյ Կիլյակովը, Գերմանիան ներկայացնող Դարյա Գրիմը և Միխայիլ Սավիցկինը:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ