ԵՐԵՎԱՆ, 1 մարտի -Sputnik. Ղրիմի կամրջին իրականացվող հարվածները քննարկող Գերմանիայի սպաների խոսակցության ձայնագրության հետ կապված իրավիճակը մի կողմից ապշեցուցիչ է, մյուս կողմից ՝ ոչ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես արդեն նշել եմ, որ մենք հաստատ գիտենք ՆԱՏՕ–ի երկրների զինծառայողների մասնակցության մասին, որոնք քողարկվում են կամ որպես վարձկաններ, կամ այլ կերպ որպես մարդիկ, որոնք չեն պատկանում ՆԱՏՕ - ի երկրների զինված ուժերին», - ասել է Լավրովը Անթալիայում դիվանագիտական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով գերմանացի սպաների խոսակցության մասին տեղեկատվությունը:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է, թե ինչպես են այդ ձայնագրությունում գերմանացի զինվորականները քննարկել Ուկրաինա Taurus-ի փոխադրումը Ղրիմի կամրջի վրա հարձակվելու համար:
Լավրովի խոսքով՝ խոսելով ռուսական տարածքի վրա հրթիռների հեռահար թիրախավորման մասին` գերմանացի զինվորականները հասկանում էին, որ դա ուղղակի մասնակցություն կլինի հակամարտությանը:
Ավելի վաղ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը, որոնք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Նա ասել է, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։